Երեք ամսում՝ 1427 ճանապարհատրանսպորտային պատահար

2023 թվականի երկրորդ եռամսյակում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 427 պատահար, մահացել է 90, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 1 850 քաղաքացի, տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրությունից:

Ըստ այդ տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվով առաջին տեղում Թբիլիսին է՝ 706 ճանապարհատրանսպորտային պատահար, երկրորդում՝ Իմերեթին, Ռաճա-Լեչխումին և Քվեմո Սվանեթին՝ 167 պատահար։

Մյուս մարզերի վիճակագրությունն այսպիսին է.

  • Աջարիա՝ 150,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 62,
  • Շիդա Քարթլի՝ 64,
  • Քվեմո Քարթլի՝ 106,
  • Կախեթի՝ 78,
  • Սամցխե-Ջավախեթի՝ 27,
  • Մցխեթա՝ 46,
  • Գուրիա՝ 21:

Ճանապարհատրանսպորտային պատահարների հնարավոր պատճառների թվի պատկերը ստորև.

  • անսթափ վիճակում տրանսպորտային միջոցի վարում՝ 34,
  • թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ տրանսպորտային միջոցի վարում` 0,
  • սահմանված երթևեկության արագության գերազանցում` 80,
  • անցում հանդիպակաց երթևեկության գոտի կամ վազանցման կանոնների խախտում՝ 82,
  • ճանապարհային նշանի կամ գծանշման անտեսում՝ 62,
  • շարժման մեկնարկի հնարք՝ 26,
  • թեքվելու հնարք՝ 60,
  • շրջադարձային հնարք՝ 8,
  • հետադարձ շարժում՝ 14,
  • հատման կանոնների խախտում՝ 28,
  • քաղաքային անցումով անցնելու կանոնների խախտում՝ 58,
  • ուղևորափոխադրումների կանոնների խախտում՝ 2,
  • բեռնափոխադրումների կանոնների խախտում՝ 1,
  • հեռավորության անապահովություն՝ 88,
  • տրանսպորտային միջոցների կայանման կանոնների խախտում՝ 3,
  • տեղաբաշխման կանոնների խախտում՝ 1,
  • երկաթուղային անցումով անցման կանոնի խախտում՝ 1,
  • ճանապարհային երթևեկության այլ կանոնների խախտում՝ 712: