«Ռուսթավի 2»-ը փրկվեց». Նիկա Գվարամիա

«Ցանկանում եմ մի լավ նորություն ասել: «Ռուսթավի 2-ն ընդդեմ Վրաստանի» դատական գործը մտավ Եվրոպայի արդարադատության պատմության մեջ»,- հայտարարել է «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:

«Ռուսթավի 2»-ը մերն է, ընկերներինը, բոլոր նրանցն է, ովքեր հիմա գտնվում են այստեղ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին «Ռուսթավի 2»-ի հերոս թիմին, որն ամեն ինչ անում է ոչ թե աշխատավարձ ստանալու համար, այլ նրա համար, որ դուք տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում երկրում»,- հայտարարել է Գվարամիան:

Վերջինիս խոսքերով` միջազգային և տեղական կազմակերպությունների օգնությամբ «Ռուսթավի 2»-ը փրկվել է»:

Գվարամիան նաև կոչ է արել հասարակությանը` մասնակցել մարտի 11-ին, ժամը 14:00-ին նախատեսված ցույց-համերգին, որը տեղի է ունենալու Խորհրդարանի նախկին շենքի մոտ:

Թողնել պատասխան