Երկրաշարժ Վրաստանում

Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 21:14-ին Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 (ML) մագնիտուդ։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։