Թբիլիսիում օծվեց հայ և վրաց ազգերի բարեկամությանը նվիրված խաչքար

Լուսանկարները՝ Վիրահայոց Թեմի ֆեյսբուքյան էջից

Այսօր՝ մայիսին 15-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի ձեռամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ, տեղի ունեցավ հայ և վրաց ազգերի դարավոր բարեկամությունը հավերժացնող խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը:

Հարկ է նշել, որ հայ եկեղեցու բակում խաչքարը կանգնեցվեց թբիլիսահայ Մխիթարյան ընտանիքի կողմից: