Եվրոպայում հավանություն են տվել Johnson & Johnson պատվաստանյութին

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը  գրանցել է  Johnson & Johnson-ը` որպես  COVID-19-ի դեմ պատվաստանյութ։ Այսպիսով այն կդառնա 4-րդ պատվաստանյութը, որը գործածվելու է Եվրամիության տարածքում։

Deutsche Welle-ի տվյալով` այն այլ պատվատանյութերից տարբերվում է նրանով, որ  պատվաստվելու համար բավական է մեկ չափաբաժինը։ ԵՄ-ն պատվիրել է 400 մլն. դոզա  Johnson & Johnson։

Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ նշված դեղամիջոցը նվազեցնում է կորոնավիրուսով վարակման ռիսկը` 66%-ով` պատվաստումից 4 շաբաթ անց։

Լուսանկարը` TASS-ի