Լրագրողին թույլ չեն տվել մասնակցել կառավարության ասուլիսին․ լրագրողական էթիկայի խարտիան արձագանքում է

Լրագրողական էթիկայի խարտիան արձագանքում է լրագրողին կառավարության ասուլիսին մասնակցությունն արգելելու փաստին և հայտարարում, որ հանրային գերատեսչության նման պահվածքն անընդունելի է։

Խոսքը BM.GE-ի լրագրող և խմբագիր Թելարա Գելանտիայի մասին է. այսօր նրան թույլ չեն տվել ներկա լինել կառավարության անդամների ասուլիսին։

«Լրագրողական էթիկայի խարտիան համարում է, որ լրատվամիջոցների նկատմամբ անհավասար մոտեցումն անընդունելի և խտրական է։ Զանգվածային լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակության կայացման գործում անփոխարինելի է, հետևաբար կարևոր է, որ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները գործեն հավասար պայմաններում։

Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը` խտրական վերաբերմունք չդրսևորել քննադատող ​​լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ստեղծել համապատասխան աշխատանքային պայմաններ»,- ասված է խարտիայի տարածած հաղորդագրության մեջ։