Մի լարվեք. Գ, Ծերեթելին` իշխող կուսակցության ներկայացուցիչներին

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր  Գիգի Ծերեթելին «Վրացական  երազանքի» անդամներին խորհուրդ է տալիս չլարվել:  Ծերեթելին նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ իշխող կուսակցության  անդամ Գիա Վոլսկին անդրադարձել էր Ծերեթելիի`  ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելուն` նշելով, որ Ծերեթելին ռուսական պատվիրակության հետ այդ հարցով ակտիվ բանկացություններ է վարում:

«Խորհուրդ եմ տալիս չլարվել.  Ես արդեն 4 տարի է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի փոխնախագահ եմ:  Ես պաշտպանում եմ երկրի և ոչ թե «Միացյալ ազգային շարժում» կամ «Վրացական  երազանք»  կուսակցությունների   շահերը:  Կարծում եմ` սա շատ մեծ թուլության նշան է»,- ասել է Գիգի Ծերեթելին:  Նրա խոսքո`վ սա հակավրացական եւ հակաեվրոպական քարոզարշավ է, ինչն էլ անում է «Վրացական երազանքը» :

Գիա Վոլսկին այսպես է մեկնաբանում իր տեսակետը. «Եվրոպայի «Ժողովրդական կուսակցության առաջնորդներից Ագրամունտը գտնվում էր Մոսկվայում, որից հետո այցելեց  Վրաստան եւ հանդիպումներ ունեցավ  ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նա ասել է, որ Ռուսաստանի մասնակցությունը Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում պետք վերականգնվի, պետք է  հանվեն նաև  որոշակի սահմանափակումները: Սա է հիմք հանդիսանում կարծելու, որ «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների թեման Գիգի Ծերեթելիի թեկնածության աջակցությունն է»,- ասել Գիա Վոլսկին:

Թողնել պատասխան