Երեկվա օրը համառոտ. հունվարի 27

Կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ երեք տարվա ընդմիջումից հետո չինական China Southern Airlines ավիաընկերությունը վերադարձել է վրացական ավիաշուկա։ China Southern Airlines-ն այսօր իր առաջին թռիչքն է իրականացրել Չինաստանի Ուրումկի քաղաքից դեպի Թբիլիսի։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտն արձագանքել է լուրերին, թե Վրաստանի քննչական մարմինները Ռուսաստանի և Բելառուսի հատուկ ծառայություններին (ՀԾ) Վրաստանի քաղաքացիների մասին անձնական տվյալներ են տրամադրել:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ) կոչ է անում Վրաստանի իշխանություններին իրականացնել 12 հանձնարարականները, որպեսզի նա ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պատժի հետաձգման կամ չեղարկման հարցով դատավարության ժամանակ, հարցաքննվել է բրիտանացի հոգեբույժ Կոռնելիուս Կատոնան, ով զեկույց է պատրաստել Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։

Վրաստանի ավտոներմուծող ընկերությունների հիմնադիր Ալեքսի Նոնիաձեն ասել է, որ Վրաստանից Ռուսաստան արտահնվող 1 մեքենայի գինը թանկացել է մոտ 6 000 դոլարով:

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մոտ երկնաքերեր կառուցվելու ծրագրին դեմ քաղաքացիները ստորագրահավաք են ստեղծել։

Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավարական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի 9 կմ երկարությամբ թունելի աշխատանքներն արդեն 5-րդ կմ խորության վրա են ընթանում, իսկ տարհանման թունելի կառուցումն իրականացվում է 3 820 մ խորության վրա։

ՄԱԿ-ի ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանում տնտեսական աճի գնահատականն ու կանխատեսումն աճել է։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տեղեկության համաձայն, Վրաստանում կարտոֆիլի ներմուծման արժեքը բարձրացել է: