Ոչ թե Իվանիշվիլին է կանգնած մեր կողքին, այլ մենք՝ նրա. Կոբախիձե

«Ոչ թե Իվանիշվիլին է կանգնած մեր կողքին, այլ մենք ենք նրա կողքին կանգնած, քանի որ նա է կուսակցության առաջնորդը», — այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե նախկին թիմակիցներն ասում են, որ Բիձինա Իվանիշվիլին կանգնած է Իրակլի Կոբախիձեի կողքին:

Ըստ Կոբախիձեի, այդ ամենը շատ պարզ է և դրան այլընտրանք էլ չկա:

«Երբ թիմն ունի առաջատար, բնական է, որ թիմի անդամները պետք է կանգնեն թիմի առաջատարի կողքին: Սա է իրական պատկերը և այս պատկերը պտտելու կարիք չկա: Թիմի անդամները պետք է առանձնացնեն նրան որպես թիմի ղեկավար, քանի որ նա թիմում առաջատարն է», — ասել է Կոբախիձեն: