Ցորենի արտադրությունն ավելացնելու նպատակով հետազոտություն կսկսվի

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնել է, որ երկրում ցորենի արտադրությունն ավելացնելու համար ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Վրաստանին:

Շամուգիան նշել է, որ իրենց նպատակն է ավելացնել հացահատիկի և ցորենի արտադրությունը երկրում, և դրանում շատ կարևոր է գործընկերների՝ ԱՄՆ-ի աջակցությունը։

Ըստ նախարարի՝ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է սկսել ցորենի արտադրության խորը ուսումնասիրություն, որն անշուշտ տեղեկատվություն կտա, թե ինչ կարիքներ կան այս ուղղությամբ։

«ԱՄՆ կատարած այցելության ժամանակ խոսել ենք այս հարցերի մասին։ Ակնկալում ենք, որ այս առումով աջակցություն կունենանք:

Պետքարտուղարությունում մենք հանդիպում ունեցանք Ամերիկայի եգիպտացորենի և ցորենի բարելավման միջազգային կենտրոնի ղեկավարության հետ։ Նրանց հետ խոսեցինք ցորենի արտադրության մարտահրավերների մասին և պայմանավորվեցինք, որ այս առումով կունենանք հետագա համագործակցություն»,- ասել է Շամուգիան։

Վրաստանում հացը չթանկացնելու ուղիներ են փնտրում