Ակցիայի կազմակերպիչները հանդիպում են ՆԳ նախարարի հետ

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում նախարար Գիորգի Գախարաիան հանդիպում է Ռուսթավելի պողոտայում թմրանյութային կոշտ քաղաքականության դեմ բողոքող ակցիայի կազմակերպիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում են նաև ՆԳ նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին, ՆԳՆ իրավաբանական բաժնի ղեկավար Բեքա Դոճվիրին, քրեական ոստիկանության բաժնի ղեկավար Լադո Բորցվաձեն, Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոբջարիան, «Սպիտակ աղմուկ» շարժման անդամներ Դավիթ Սուբելիան և Բեքա Ծիքարիշվիլին, «Բասիանի» ակումբի հիմնադիրներից Իվանե Գեթիան, «Մարդու իրավունքների ուսուցման և մոնիտորինգի կենտրոնի» ներկայացուցիչներ Սոփո Վերձեուլին և Գուրամ Իմնաձեն: Փոխանցում է interpressnews լրատվականը։

Թողնել պատասխան