Վրաստանում կորոնավիրուսից 1 օրում 20 մարդ է մահացել. մայիսի 4-ի տվյալները

Մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 788  նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  313 742 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Երեկ իրականացվել է 9 790 թեստավորում, որից 4 802-ը հակամարմինների արագ թեստով, 4 988-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 206 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 295 458 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 4 183:

Դրականության ցուցանիշը՝ օրական 8.05%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 5.02%, վերջին 7 օրվանը՝ 5.74%: