Դպրոցներում դասապրոցեսն այս տարի չի վերականգնվի

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ երկրում արտակարգ դրությունը կտևի մինչև մայիսի 22-ը, որի պատճառով դպրոցներում դասապրոցեսն այս տարի այլևս չի վերսկսվի: Հայտնում են Վրաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից:

Վարչապետ Գիորգի Գախարիայի խոսնակ Իրակլի Չիքովանիի խոսքերով, Վրաստանն այժմ գտնվում է կորոնավիրուսի լայնածավալ ներքին տարածման փուլում, և առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում երկիրը կգտնվի վիրուսի գագաթնային փուլում:

Մարտի սկզբին դպրոցները անցան առցանց ուսուցման: Աշակերտները կարող են սովորել նաև հեռուստադասերի միջոցով, որոնք մարտի 30-ից հեռարձակվում են Առաջին ալիքով: