Վրացական գինեգործական 15 ընկերություն ֆրանսիայում ներկայացրել է իր գինին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացված ցուցահանդեսին  գինու հարյուրավոր սիրահարներ հնարավորություն են ստացել  համտեսել վրացական լավագույն գինեգործական ընկերությունների թողարկած  գինիները: 

Ցուցահանդեսին ներկա են եղել Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի,   Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության,  UNESCO-ի ներկայացուցիչները,  գինին  գնահատողներ, գինեգործության ոլորտը լուսաբանող  լրագրողներ, բլոգերներ և այլք:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են   նաև ֆրանսիացի լուսանկարիչների` Վրաստանի գինու մշակույթը պատկերող  լուսանկարներ:

Ֆրանսիան, որ աշխարհում հայտնի է իր գինեգործական հարուստ ավանդույթով, ավելացրել է Վրաստանից ներմուծվող գինու քանակը:   Տեղեկացնում է http://agenda.ge/-ն:

Անցած տարի Վրաստանից  Ֆրանսիա էր արտահանվել 38 000 շիշ գինի,  ինչը 2014 թ. ցուցանիշը  գերազանցում է 190 տոկոսով: Ավելին` Վրաստանի ազգային գինու գործակալության տեղեկատվությամբ` Վրաստանից Ֆրանսիա արտահանվող գլխավոր արտադրանքը գինին է:

Թողնել պատասխան