Առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մայիսի 4-ին

Մայիսի 4-ին   Վրաստանում կմեկնարկի   2016-2017 ուսումնական տարվա առաջին դասարանցիների առցանց գրանցումը: Այն կսկսվի առավոտյան ժամը  09:00-ին  և կտևի մինչև մայիսի 25-ը:

Վրաստանի Կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին հրավիրած  մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ առցանց  գրանցման գործընթացը կիրականացվի  այդ նպատակով բացված  registration.emis.ge  կայք էջի միջոցով:

Գրանցման համակարգին միանալ հնարավոր է նաև  Վրաստանի ԿԳՆ  էջում  տեղադրված հղումով:

Գիգաուրիի  փոխանցմամբ` առցանց գրանցման համար անհրաժեշտ է համապատասխան վանդակում  նշել դիմորդի ID քարտի  համարը, անունը, ազգանունը, ինչպես նաև  ծնողների տվյալները:

Այնուհետև ծնողը կարող է ընտրել  դպրոցը` սեղմելով գրանցումը հաստատող կոճակը:

Գրանցման հատուկ կոդը  կստացվի  ինչպես կարճ հաղորդագրության, այնպես էլ էլեկտրոնային  փոստի միջոցով:

Վրաստանի Կրթության և գիտության փոխնախարարը վստահեցրել է, որ ոչ մի  երեխա առանց  ուսում չի մնա:  Տեղեկացնում է http://www.interpressnews.ge/— ն:

Թողնել պատասխան