Քվեմո Քարթլիի հեռուստաընկերությունն ի նշան բողոքի դադարեցնում է աշխատանքը

Քվեմո Քարթլիի TV4 հեռուստաընկերությունն ի նշան բողոքի՝ ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը: Այս մասին հայտարարվել է հեռուստաընկերության ամենօրյա նորությունների հաղորդման վերջում: Հեռուստաընկերության պաշտոնական հայտարարության համաձայն, որոշ ուժեր փորձել են միջամտել իրենց խմբագրական քաղաքականությանը, այն էլ մի քանի անգամ:

«Նման փաստն արձանագրվել է արդեն մի քանի անգամ, սակայն հեռարձակումը չի դադարեցվել: Այս եթերից հետո TV4-ը և Radio 4-ը (հեռուստաընկերությանը կից ռադիո) ժամանակավորապես դադարեցնում են հեռարձակումը», — ասել է հաղորդավարը:

TV4 հեռուստաընկերությունն արդեն գործում է 21 տարի։