Քրեական ղեկավարների հետ փոխզիջման խոսք չի կարող լինել. Դեկանոիձե

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Խաթիա Դեկանոիձեն գտնում է, որ Վրաստանում պետք է լինեն արտահերթ ընտրություններ, հանրաքվեի մասին այլևս խոսք չկա, քանի որ հանցագործ կառավարությունը բարոյական իրավունք չունի խոսելու ինչ-որ փոխզիջման  մասին:

Ըստ նրա` նման ձայնագրություններից հետո, որոնք տարածվել են «Պիրվելի» հեռուստաընկերության միջոցով, նորմալ երկրում իշխանություններն ուղղակի հրաժարական կտային:

Ավելի վաղ` երկրի վարչապետի հրաժարականի մասին խոսել են նաև ընդդիմության մի շարք այլ ներկայացուցիչներ, այս պահին երկրում բողոքի երթեր են` արտահերթի և  Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք` ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության` իրենք գաղտնի ձայնագրություն են ստացել, որում Վրաստանի իշխող թիմի ֆորմալ առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդի Բերան և Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին պատվիրում են մի քանի անձանց` այդ թվում անչափահասի պատժել` սոցցանցերում ոչ ցանկալի մեկնաբանություններ թողնելու համար:

Լուսանկարը` Liga.net-ի