Դաժան սպանություն Թելավիում

Վրաստանի Թելավի քաղաքում (Կախեթիի շրջան) սեփական տներից մեկում հրազենային վնասվածքով հայտնաբերվել են  ընտանիքի 3 անդամները:

Ըստ նախնական տվյալների` 27-ամյա երիտասարդը հրազենային զենքից կրակել է մոր, հոր ու տատի վրա: Ոստիկանությունը փնտրում է նրան:

Ողբերգության պատճառները հայտնի չեն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել` ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամների սպանության փաստով: