Վրաստանի նախագահի փեսայի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիա Գոգոչուրիի վրա:

Interpressnews լրատվականի փոխանցմամբ, վերջինս տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, այժմ գտնվում է վիրաբուժության բաժանմունքում։ Գոգոչուրին վնասվածք է ստացել ոտքի հատվածում:

ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում:

Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ դստեր քաղաքացիական ամուսինն է:

Թողնել պատասխան