Օմբուդսմենը Սաակաշվիլիին այլ բուժհաստատություն տեղափոխելու կոչ է անում

Միխեիլ Սաակաշվիլիին N18 բուժհաստատություն տեղափոխելն ակնհայտորեն խախտում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության պարտավորությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան։

Նա Քրեակատարողական ծառայության ղեկավարին կոչ է արել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել այլ բուժհաստատություն։

«Միխեիլ Սահակաշվիլին շարունակում է սովամահ լինել, միևնույն ժամանակ, նա չի ստանում համապատասխան դեղամիջոցներ և վիտամիններ, որոնք անհրաժեշտ են սովին դիմանալու համար, նա հրաժարվում է բժշկական օգնությունից», — նշել է Լոմջարիան:

Հանրային պաշտպանը նշում է, որ  Գլդանիի թիվ 18 քրեակատարողական հիմնարկի բուժհաստատությունը չի համապատասխանում բավարար բուժօգնություն ստանալու համար սահմանված չափանիշներին և  Սաակաշվիլիին նման բժշկական կլինիկա տեղափոխելն ակնհայտորեն խախտում է մարդու արժանապատվությունը հարգելու պետության պարտավորությունը։ 

Լոմջարիան կոչ է անում արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայությանը, Վրաստանի երրորդ նախագահին անհապաղ տեղափոխել այլ բուժհաստատություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Սաակաշվիլին տեղափոխվել է Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր