Արդարադատության նախարարը պատասխանատու է Սաակաշվիլիի կյանքի համար. Մելիա

Միխեիլ Սաակաշվիլիի ոչ միայն կյանքին է վտանգ սպառնում, այլև վատթարագույն ելքին, հնարավոր է, մի քանի օր է մնացել: Այս մասին արդարադատության նախարարության դիմաց բողոքի ցույցի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան։

Մելիայի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի կյանքի ու առողջության համար պատասխանատու է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

«Թե ով է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, ես անձամբ իմացա միայն Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո։ Անկեղծ ասած, ես չեմ թերագնահատում նրա անհատականությունը։ Այս անձը հատուկ պատասխանատվություն է կրում բանտարկյալի անվտանգության և առողջության համար: Ուստի հիմա պատգամավորները հանդիպում են պահանջում այս պարոնի հետ»,- ասում է Մելիան։

Նրա խոսքով՝ երեկ Միխեիլ Սահակաշվիլիին Գլդանիի 18-րդ կլինիկա տեղափոխելով՝ խախտվել են բոլոր օրենքներն ու կանոնները։

Նշենք, որ այս պահին ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում Արդարադատության նախարարության շենքի մոտ: Նրանց պահանջը նախարարի հետ հանդիպումն է:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին, 20:00-ին Ռուսթավելի պողոտայի վրա՝ Խորհրդարանի մոտ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի գլխավորությամբ մեկնարկեց Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով ցույցը: Ցույցի պահանջներից է նաև «գողացված ընտրությունների վերադարձն» ու Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումը: