Կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են. նոյեմբերի 9-ի տվյալները

Նոյեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 021 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 761 067-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 792 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 696 921 մարդ։

Վարակից մահացել է ևս 75 մարդ, ընդհանուր՝ 10 584:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 11.57%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.78%, վերջին 7 օրվանը՝ 10.46%: