Հացը կէժանանա 10 թեթրիով. Դոլիձե

Վրաստանի «Հաց արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Մալխազ Դոլիձենի խոսքով,  հացը կէժանանա 10 թեթրիով` չհստակեցնելով, թե երբվանից:

«Հիմա հացը 10 թեթրիով էժանացնելու տարբերակ կա ալյուրի էժանացումը հնարավորություն է տալիս էժանացնել նաև հացը։ Անցած շաբաթ մեկ պարկ ալյուրն արժեր 57 լարի, այժմ՝ 53-54 լարի է։ Նախորդ տարի ալյուրի գինը 70 լարի էր։ Ալյուրի ներմուծման աճը և գնի նվազումն այս տարի հացի էժանացման հնարավորություն են ընձեռում»,- պարզաբանել է Դոլիձեն։

Հաց արտադրողների միության ղեկավարը նաև ասել է, որ այն բանից հետո, երբ արտադրողները հացը ցածր գնով կմատուցեն, խանութները նույնպես պետք է ավելի ցածր գնով վաճառեն։

«Գործարարը կարող է էժանացնել, բայց խանութի տերերը պատճառաբանում են, որ տարածք են վարձում, ծախսեր ունեն, չգիտենք՝ կիջեցնեն, թե` ոչ։ Եթե ​​մենք նվազեցնենք 10 թեթրիով, դա կարող է չարտացոլվել վաճառքի գնի վրա՝ սա է գլխավորը»,- ասել է Դոլիձեն։