Սահմանափակումների խախտման համար 993 անձ է տուգանվել

Վրաստանում ներքին գործերի նախարարության կողմից նախօրեին քովիդ-սահմանափակումների խախտման 993  դեպք է արձանագրվել:

Երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման հետ կապված` խստացվել է սահմանափակումների վերահսկողությունը. ուժի մեջ է  բաց ու փակ հանրային վայրերում դիմակի ռեժիմն ու երեկոյան ժամերին դրսում  տեղաշարժի արգելքը: Միայն նախօրեին դիմակի պահանջն անտեսելու համար 793 մարդ է տուգանվել (20 լարի` մոտ 6 դոլար),  ևս 106 կրկնակի տուգանվել է դիմակ չկրելու համար (40 լարի):

Նախորդ գիշերվա ընթացքում պարետային ժամը խախտելու համար 92 տուգանք է նշանակվել, որոնցից 2-ը` իրավաբանական անձի:

Վարակաբանների կանխատեսումներով` դիմակի ռեժիմը երկրում կպահպանվի առնվազն մեկ տարի, քանի դեռ  բնակչության 70 տոկոսը չի պատվաստվել: