Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանին։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկան և գործընկերության զարգացման հեռանկարները։

«2026 թվականի հուլիսի 13-ին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամիտ Կումար Միշրայի հետ, որն ընթացիկ տարվա մարտից ստանձնել է իր առաքելության կատարումը Վրաստանում։

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկան և գործընկերության զարգացման հեռանկարները։

Ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առաջընթացը։ Զրույցը վերաբերել է նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման կարևորությանը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարը հաջողություն է մաղթել Հնդկաստանի դեսպանին հետագա գործունեության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։