Ինչու են վրացիները մեկնում արտերկիր

Վրաստանի քաղաքացիներն այս տարի գրեթե չորս անգամ ավելի շատ են մեկնում արտերկիր, քան անցյալ տարի, երբ համավարակի պատճառով բազմաթիվ սահմանափակումներ կային։

Հայտնի է, որ առաջին եռամսյակում արտասահմանյան ուղևորությունների թիվն աճել է 274%-ով։

Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ հունվար-մարտ ամիսներին Վրաստանի բնակիչներն արտասահման մեկնել են 216,2 հազար անգամ։

Համեմատելով մինչև համաճարակը կյանքի հետ՝ այս ցուցանիշը վերականգնվել է գրեթե կիսով չափ։

Բոլոր արտասահմանյան ուղևորությունների գրեթե կեսը կատարվել է Թուրքիա՝ 46%։ Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 12%, նույնքանը՝ Հայաստան և ԵՄ երկրներ։

Վրաստանցի ճանապարհորդների մեկ երրորդն ասում է, որ մեկնել է ընկերներին և հարազատներին այցելելու, գրեթե նույնքանը որպես ճանապարհորդության հիմնական նպատակ նշել են գնումները: Գործուղումները կազմել են ճանապարհորդությունների հինգերորդ մասը, և միայն 12%-ն է գնացել հանգստանալու:

Արտասահմանյան ուղևորությունների վրա ծախսվել է 285 մլն լարի։