Խորհրդարանի նոր լոգոյի համար մրցույթ է հայտարարվել. գինը՝ 2500 լարի

Վրաստանի խորհրդարանի նոր լոգոյի համար հայտարարվել է մրցույթ: Տեղեկությունը տեղադրվել է Վրաստանի խորհրդարանի կայքում:

Ըստ մրցույթի պայմանների, հայտերի ընդունումը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին և կավարտվի հոկտեմբերի 10-ին: Մոտավոր արժեքը կազմում է 2 500 լարի (մոտ 1000 ԱՄՆ դոլար):

Մրցույթի պահանջները հասանելի են հետևյալ հղումով: