Վրաստանում հացն ավելի էժան է, քան Հայաստանում

2023 թվականի փետրվարի դրությամբ, ըստ աշխարհում հացի ամենացածր գնի՝ Վրաստանը 107 երկրների շարքում զբաղեցնում է 25-րդ տեղը, ասված է սպառողական գների, առողջապահության որակի և այլ վիճակագրության համաշխարհային առցանց տվյալների բազայի՝ Numbeo-ի վարկանիշային ցուցակում։

Numbeo-ն կազմել է 107 երկրների վարկանիշային տվյալները՝ ըստ 500 գրամանոց սպիտակ հացի գների, որտեղ Վրաստանը ներկայացված է 0,65 դոլար հացի գնով։

Աշխարհում կես կիլոգրամ հացի ամենացածր գինը գրանցվել է Թունիսում` կազմելով 0,14 դոլար։ Հաջորդն Ալժիրն է՝ 0,16 դոլարով և Լիբիան՝ 0,34 դոլարով։ Առաջին հնգյակում Կենտրոնական Ասիայի հետխորհրդային երկրներն են՝ Ուզբեկստանն ու Ղազախստանը, որտեղ 500 գ սպիտակ հացն արժե 0,37 դոլար։

ԱՄՆ-ում հացն ավելի թանկ է, քան պանիրը և արժե 3,26 դոլար։ Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն զբաղեցնում է վերջին տեղը՝ 107-րդը։ Շվեյցարիայի ցուցանիշը գրեթե նույնն է, ինչ ԱՄՆ-ինը: Երկիրը վարկանիշային ցուցակում 106-րդ տեղում է՝ 3,20 դոլարոով։ Ցուցակի վերջին հնգյակում են նաև Իսլանդիան՝ 2,96 դոլարով, Նորվեգիան՝ 2,87 դոլարով և Դանիան` 2,84 դոլարով:

Ինչ վերաբերում է Վրաստանի հարևան երկրներին, ապա Վրաստանը Հայաստանից առաջ է  500 գ սպիտակ հացի գնով, Հայաստանը մեկ հորիզոնականով զիջում է 26-րդ տեղում՝ 0,66 դոլար գնով։ Վրաստանից առաջ են Ռուսաստանը (21-րդ տեղում է)՝ 0.61 դոլարով, Թուրքիան (11-րդ տեղում է)՝ 0.43 դոլարով և Ադրբեջանը (6-րդ տեղում է)՝ 0.39 դոլարով։

Ուկրաինայում, Ռուսաստանի համեմատ, հացը մի քիչ ավելի էժան է և արժե 0,58 դոլար, ինչը նշանակում է, որ այդ երկիրը մեկ դիրքով գերազանցում է Ռուսաստանին:

Համաշխարհային առցանց տվյալների բազա Numbeo-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլին: Կայքը գործարկում է Սերբիայում գրանցված Numbeo doo ընկերությունը: Numbeo-ի հիմնադիրը Մլադեն Ադամովիչն է։