Վրաստանն այժմ ողջ էներգիան պետք է ուղղի ԵՄ թեկնածուի կարգավիճակի ձեռքբերմանը․ Դեգնան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, նշել է, որ վրացի ժողովուրդը, հատկապես ուսանողներն ու երիտասարդները, բարձր ու պարզ խոսեցին, և իշխող կուսակցությունը վերջապես լսեց նրանց։ Նա հույս է հայտնել, որ խորհրդարանի յուրաքանչյուր անդամ կսեղմի կարմիր կոճակը՝ մերժելու այդ օրինագիծը։

«Վրաստանն այս օրենքների կարիքը չունի, արդեն կա բավականաչափ թափանցիկություն, որպեսզի Վրաստան եկող օտարերկրյա օգնությունն օգտագործվի երկրի շահերից ելնելով և օգնի վրացիներին, ովքեր քրտնաջան աշխատում են իրենց համայնքների կյանքը բարելավելու համար: Ահա, թե ինչին է ծառայել արտաքին օգնությունը 30 տարի շարունակ»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով, այժմ Վրաստանում ողջ էներգիան և ուշադրությունը պետք է ուղղվի ԵՄ թեկնածուի կարգավիճակի ձեռքբերմանը։