Թբիլիսիում ընդլայնվում է աուտիզմ ունեցող երեխաների վերականգնողական ծրագիրը

Թբիլիսիում աուտիզմ ունեցող երեխաների վերականգնման մունիցիպալ ծրագիրը սպասարկում է 1375 երեխայի և դեռահասի։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ըստ Կալաձեի՝ 2015 թվականից ծրագրային բյուջեն աճել է 12 անգամ։

Ներկայումս մեկ շահառուի ֆինանսավորման համար տրամադրվում է 4800 լարի (1640 դոլար) (տարեկան մոտ 1600 լարի), իսկ ամեն ամիս ֆինանսավորվում է կոմպլեքսային թերապիայի 20 սեանս։

Ավելացել է նաև ծրագրում ընդգրկված երեխաների տարիքը։ Սկզբում բուժական սեանսները ֆինանսավորվում էին 2-14 տարեկան երեխաների համար, սակայն ոլորտի մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում շահառուների տարիքը հասցվել է 18-ի։

«Թբիլիսիի օրինակը վերցրել են շատ մունիցիպալիտեներ, և այսօր նման ծրագրեր իրականացվում են Վրաստանի բազմաթիվ քաղաքներում»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։