Վրաստանի ՊՆ նախարարը մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն Գերմանիայի Ռամշտեյն բազայում մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռամշտեյնի ոճով հանդիպմանը կքննարկվեն Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և երկրի կարիքները, նաև ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների առջև ծառացած անվտանգության մարտահրավերները։

«ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շտաբների պետերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլին հյուրընկալվել են Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում։ Կոնտակտային խումբն աջակցում է Ուկրաինային և դատապարտում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չարդարացված և ագրեսիվ պատերազմը»,- ասված  է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը, որին վրացական կողմը մասնակցում է արդեն երկրորդ անգամ, կներկայացվեն Ուկրաինայում տիրող իրավիճակն ու զարգացումները։