Ֆրանսիան աջակցում է Վրաստանին՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրիի հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ներածական հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ֆրանսիայի միջև առկա հարաբերությունները և հետագա համագործակցության հեռանկարները։

Ղարիբաշվիլին նշել է, որ Ֆրանսիան Վրաստանի բարեկամն ու վստահելի գործընկերն է և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության, ինչպես նաև չճանաչման  քաղաքականության համար (օկուպացված տարածնքների-խմբ.)։

Հանդիպմանն ընդգծվել է Ֆրանսիայի աջակցության կարևորությունը՝ Վրաստանի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին։

«Նշվել է, որ Վրաստանը կշարունակի աջակցել եվրոպական արժեքներին և կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», — նշված է տարածած հաղորդագրության մեջ։