Թուշեթի տանող միակ ավտոճանապարհը փակ է

Եղանակային վատ պայմանների պատճառով Թուշեթի տանող միակ ավտոճանապարհը փակվել է։ Հոկտեբերի 3-ի առավոտից տեղացած առատ ձյունը սահմանափակել է Փշավելին Օմալոյին կապող ճանապարհի երթևեկությունը:

Թուշեթիի նահանգապետ Լադո Կախոիձեի խոսքով, ձյան ծածկը հասնում է 20-30 սմ-ի: Հատկապես դժվարանցանելի իրավիճակ է Աբանոյի անցակետում, ինչի պատճառով Կախոիձեն կոչ է անում ուղևորներին զգուշություն ցուցաբերել:
Ճանապարհամաքրման ընկերության տվյալներով, այսօր վաղ առավոտից Աբանոյի լեռնանցքում սկսած ձնամաքրման աշխատանքները թույլ կտան երթևեկությունը վերականգնել օրվա առաջին կեսին։

Հատկանշական է, որ Փշավելի-Օմալո ճանապարհը սովորաբար հոկտեմբերի սկզբից մինչև մայիսի կեսերը փակ է լինում։

Թողնել պատասխան