Պատվաստման վիճակագրություն՝ ըստ տարիքային խմբերի և շրջանների

Վրաստանում փետրվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ  իրականացվել է 2 764 352 պատվաստում։ 

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 341 732 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,7%-ը։ Ամբողջությամբ (երկու դեղաչափով) պատվաստվել է 1 230 594 քաղաքացի կամ չափահաս բնակչության 42,8%-ը։ 

Հատկանշական է, որ 189 558 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դեղաչափով։ 

12-15 տարեկանների  խմբում առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 3 974 (2.24%) քաղաքացի, իսկ ամբողջությամբ՝ 2 919 (1.65%) քաղաքացի։ 

16-17 տարեկանների խմբում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 481 քաղաքացի (15,39%), իսկ ամբողջությամբ՝ 10 938 (13,49%) քաղաքացի։ 

Փետրվարի 9-ին, Վրաստանում իրականացվել է ընդհանուր առմամբ 3 454 պատվաստում, որոնց բաշխումն ըստ շրջանների հետևյալն է. 

  • Թբիլիսի՝ 1200, 
  • Իմերեթի՝ 384,
  • Աջարիա՝ 374,
  • Քվեմո Քարթլի՝ 315, 
  • Գուրիա՝ 271,
  • Շիդա Քարթլի՝ 251,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 245, 
  • Կախեթի՝ 236, 
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 66, 
  • Սամցխե-Ջավախեթի՝ 58,
  • Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի՝ 54։