«Վարկեթիլի» կայարանը չի փակվի

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանի փակում առայժմ չի նախատեսվում, այն սովորականի պես կսպասարկի ուղևորներին, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանի վերականգնումը շատ է ձգձգվել, ըստ ծրագրի՝ այն պետք է ավարտվի 2024 թվականի ամռանը։

Կալաձեն խոսել է վերականգնողական գործընթացում իրականացված և նաև ծրագրված աշխատանքների մասին։

«Կայարանը փակելու կարիք դեռ չենք ունենա, այն սովորականի պես կսպասարկի ուղևորներին։ Աշխատանքների ընդհանուր տևողությունը 18 ամիս է, այն պետք է ավարտվի հաջորդ տարվա ամռանը», — ասել է Կալաձեն։