Այսօրվանից երթուղայինի ուղևորներին թույլատրվում է նստել վարորդի կողքի նստարանին

«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը հայտնում է, որ այսօրվանից՝ մայիսի 3-ից, ուղևորները կարող են նստել վարորդի կողքին։ Բոլոր նման երթուղայիններում առջևում երկու-երեք տեղ կա։ Որոշումն ընդունվել է ուղևորահոսքի պատճառով։

«Թբիլիսիի միկրոավտոբուս»-ը հավելում է, որ միկրոավտոբուսով կանգնած երթևեկելը դեռևս չի թույլատրվում։

Փետրվարի 1-ից Թբիլիսիում դեղին միկրոավտոբուսները փոխարինվել են կապույտ երթուղայիններով։ Այս ընթացքում ուղևորներին թույլ չէր տրվում նստել վարորդի կողքի երկու նստատեղերին։