Մարգվելաշվիլին Սաակաշվիլիին խորհուրդ է տալիս չխառնվել վրաստանյան ընտրություններին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին  նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաhակաշվիլիին կոչ է արել չխառնվել վրաստանյան ընտրություններին, զերծ մնալ լարվածություն ստեղծելուց:

Նախագահի մամուլի  խոսնակ Էկա Միշվելաձեն հրավիրած ասուլիսի ժամանակ հիշեցրել է երկրի Ներքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, որ եթե Միխեիլ Սաhակաշվիլին  հատի Վրաստանի սահմանը, կձերբակալվի:

«Այս մասին նախագահը  բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը: Այս անգամ ևս կոչ է անում Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներին  չխառնվել վրաստանայան ընտրական գործընթացներին: Շատ լավ կլինի, եթե նա (Սահակաշվիլին) զսպվածություն ցուցաբերի այս կարևորագույն ժողովրդավարական գործընթացում՝  էլ ավելի  չսրելով լարվածությունը»,- հայտարարել է  Էկա Միշվելաձեն:

Թողնել պատասխան