ԵՄ-ն պետք է միասնական մոտեցում ունենա ասոցացման եռյակի՝ ԵՄ անդամակցելու հարցում

Եվրախորհրդարանի պատգամավոր Սվեն Միքսերը «Քրոնիկա» հաղորդման ժամանակ ասել է, որ ԵՄ-ն պետք է միասնական մոտեցում ունենա Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նկատմամբ՝ կազմակերպությանն անդամակցելու հարցում։ 

«Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար կարևոր է քաղաքական ազդանշանը և դա պետք է արտահայտվի ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ», — ասել է Միքսերը։ 

Միքսերը հույս է հայտնել, որ հունիսին, երբ կհավաքվեն անդամ երկները՝ հաշվի կառնեն առկա բոլոր իրավիճակները և որոշում կկայացնեն։