Վիրահայոց թեմը հրավիրում է հարիսա ուտելու

Վիրահայոց թեմը համայնքի ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու ավանդական դարձած հարիսայի փառատոնին: Փառատոնը թեմում նշվում է Բարեկենդանի տոնին կից, կազմակերպվում է հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի մասնակցությամբ:

«2020 թվականի փետրվարի 23-ին, Մեծ Պահքին նախորդող օրը՝ Բուն Բարեկենդանի տոնին, Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում տեղի կունենա հարիսայի փառատոն, որին իրենց հետ բերած հարիսայով կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, հոգևոր հայրերի կողմից կօրհնվեն հարիսայի կաթսաները և այս կերակրատեսակը կբաժանվի ներկաներին», — նշված է «Հայարտուն» կենտրոնի տարածած հայտարարությունում: