Կառավարությունը մանր եւ միջին բիզնեսի զարգացման համար նոր նախաձեռնություն է առաջարկում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության փետրվարի 15-ի նիստի ընթացքում հայտարարել է, որ արտոնություններ կտրվեն մանր եւ միջին բիզնեսին։

«Մեզ համար առաջնահերթություն է հատկապես մանր և միջին բիզնեսի զարգացումը։ Խորհրդարանը, երբ հաստատեց կառավարության կազմը, ես իմ ելույթում հայտարարեցի, որ «Արտադրիր Վրաստանում», «Ներդրում արա ապագայում» եւ այլ ծրագրերի հաջող ընթացքի հետ սկսում ենք մանր բիզնեսի աջակցության 2-րդ ալիքը»,-նշել է վարչապետը:

Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է նոր հարկային նախաձեռնությունը, որը ենթադրում է մանր բիզնեսի ոլորտում հարկային արտոնությունների տրամադրում: Մասնավորապես փոքր բիզնեսի համար 5 անգամ նվազում է շրջանառության հարկը՝ սահմանվելով միայն մեկը։

«Բացի այդ, եթե այսօր մանր բիզնես է համարվում մինչեւ 100 հազար լարի շրջանառություն ունեցող բիզնեսը, այսուհետ այդ կարգում կհաշվվի մինչեւ 500 հազար լարիի շրջանառությամբ բիզնես գործունեությունը»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը կխթանի բիզնես միջավայրի զարգացումն ու նրա բազմազանությունը:

Թողնել պատասխան