Հուլիսի 1-ից կմեկնարկի պետհաստատությունների և իրավաբանական անձանց ավտոմեքենաների պարբերական տեխզննումը

2018 թ․ հուլիսի 1-ից կմեկնարկի պետական հաստատություններին և իրավաբանական անձանց պատկանող ավտոմեքենաների պարբերական տեխնիկական զննության գործընթացը:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն՝ պարբերական տեխզննումն անցնել հնարավոր է Վրաստանում գործող 27 տեխզննման կենտրոնում:

Պարբերական տեխզննման գործընթացի դյուրացման և ծառայության բարելավման նպատակով ստեղծվել է www.pti.ge կայքը, որի միջոցով օգտատերը հնարավորություն ունի ցանկացած տեխզննման կենտրոնում նախապես ամրագրել իրեն հարմար ամսաթիվն ու ժամը։ Նշված կայքը 2018 թ․ հունվարից հասանելի է բոլոր օգտատերերին։

Թողնել պատասխան