Նիդերլանդերն ինձ համար դրախտ է. Սաակաշվիլի

«Նիդերլանդներն ինձ համար դրախտ է, այստեղ լրագրողներից բացի ոչ ոք չի հետապնդում»,-De Telegraaf պարբերականի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Վերջին ամիսների ընթացքում ինձ հետապնդում էին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, այնուհետև հատուկ ջոկատայիններն ինձ իբրև վտանգավոր ահաբեկչի երկրից դուրս հանեցին: Քանիցս գիշերվա ժամերին ներխուժել են իմ բնակարան: Նիդերլանդներում ինձ շատ լավ եմ զգում, այսօր արթնացել եմ բարձր տրամադրությամբ, լրագրողներից բացի ոչ ոք ինձ չի հետապնդում»,-նշել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ սրտով նա միշտ Ուկրաինայում և Վրաստանում է։

«Սիրտս միշտ այնտեղ է: Ուկրաինան մեծ ներուժ, հիանալի ժողովուրդ և պայծառ ապագա ունի: Այդ ամենի հետ մեկտեղ ունի շատ վատ իշխանություն: Նրանց մենք խաղաղ ճանապարհով կհեռացնենք: Դա կանի ուկրաինացի ժողովուրդը: Ես պաշտոնապես չեմ կարող ներգրավվել, քանի որ անձնագիր չունեմ: Այնուամենայնիվ ես մնում եմ իմ սկզբունքներին հավատարիմ»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Թողնել պատասխան