Թբիլիսիի որոշ հատվածներում կսահմանափակվի երթևեկությունը

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ Վախթանգ Օրբելիանի — Անտոն Փուրցելաձե փողոցների խաչմերուկում պլանավորված շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։

Մարտի 25-ին ժամը 08:00-ից մինչև մարտի 27-ը ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում կսահմանափակվի Օրբելիանի փողոցից դեպի Մտկվարիի (Կուր) փողոց երթևեկությունը։

«Աշխատանքների ընթացքում վարորդները Օրբելիանի փողոցից կկարողանան շարժվել Ռենա Աբժանդաձեի փողոցի և Մտկվարիի աջ ափի ուղղությամբ, այնուհետև ճանապարհը կշարունակեն Բարաթաշվիլի և Աթոնելի փողոցներով»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվության մեջ։