Վրաստանի ևս 59 բնակավայրի բարձրլեռնային շրջանի կարգավիճակ է տրվել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ ավելանում է այն բնակավայրերի քանակը, որոնք ունեն բարձրլեռնային շրջանի կարգավիճակ: Մասնավորապես, վարչապետի հայտարարությամբ Գորիի, Դուշեթիի, Թիանեթիի, Ասպինձայի և Դմանիսիի մունիցիպալիտետներին, ինչպես նաև Գոմիի սարին կտրվի բարձրլեռնային շրջանի կարգավիճակ:
Գախարիայի հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ բարձրլեռնային բնակավայրի կարգավիճակ են ստանում 59 բնակավայրեր, որոնցից 19-ը գտnվում են Ցխինվալիի շրջանի շփման գծի երկայնքում:
Մինչ այժմ բարձրլեռնային շրջաններում ապրողի կարգավիճակ ունի Վրաստանի 246 000 քաղաքացի, որոնց այսօրվա որոշման արդյունքում ավելանում է ևս 26 000 քաղաքացի:
Հատկանշական է, որ բարձրլեռնային շրջանի կարգավիճակ ունեցող բնակավայրերում մշտապես բնակվող անձինք օգտվում են եկամտահարկի և գույքահարկի արտոնություններից և այլ օգնություններից: