Ո՞ր երկրներին են ամենից շատ վստահում Վրաստանի քաղաքացիները. Edison Research

Վրաստանի բնակչությունը ամենից շատ վստահում է Ուկրաինային, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, իսկ ամենից քիչ՝ Ռուսաստանին: Այս մասին «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով հունիսի 23-ից հուլիսի 13-ը հարցում է անցկացրել հեղինակավոր «Edison Research» կազմակերպությունը:
Edison Research-ի հարցման արդյունքները հետևյալն են.
  • Ուկրաինային վստահում է բնակչության 93 տոկոսը,
  • ԱՄՆ-ին՝ 92 տոկոսը,
  • Մեծ Բրիտանիային՝ 90 տոկոսը,
  • Իսրայելին՝ 85 տոկոսը,
  • Թուրքիային՝ 74 տոկոսը,
  • Ադրբեջանին՝ 73 տոկոսը,
  • Հայաստանին՝ 68 տոկոսը,
  • Իրանին՝ 56 տոկոսը:

Հարցվածների միայն 28 տոկոսն է նշել, որ վստահում է Ռուսաստանին, իսկ 72 տոկոսը հակառակ կարծիքն է ունեցել: