Վրաստանը ԵՄ-ի անվտանգ երկրների թարմացված ցուցակում է

Եվրամիության խորհուրդը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը. Նոր ցանկը ներառում է 12 երկիր` 14-ի փոխարեն:  ԵՄ-ի անվտանգ երկրների նոր ցուցակը լքել են Սերբիան և Չեռնոգորիան:  

Նորացված ցանկում Եվրամիության խորհուրդը կողմ է, որ սահմանները բացվեն Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Մարոկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Թունիսի և Ուրուգվայի հետ:

Անվտանգ երկիր է համարվում նաև Չինաստանը, սակայն Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի այն ժամանակ, երբ երկիրն ինքը բացի սահմանները ԵՄ-ի հետ: Հիշեցնենք` ԵՄ-ի խորհուրդը ոչ անդամ պետությունների համար սահմանը բացելու առաջին ցանկը հրապարակել էր հունիսի 30-ին, Վրաստանը նաև այդ ցանկում կար:

Հունիսի 8-ին Վրաստանը սահմանները բացեց ԵՄ անդամ մի քանի երկրների համար` Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա:

Նույն շարքից`

ԵՄ-ն հուլիսի 1-ից կբացի սահմանը Վրաստանի համար. Еuronews