Տեղում կստուգվի վարորդների մոտ մարիխուանայի ազդեցության առկայությունը

2019-ի ապրիլից Վրաստանի վարորդներին հատուկ թեստի միջոցով տեղում կստուգեն՝ մարիխուանայի ազդեցության տակ լինելը:

Այս դեպքում ոստիկանները ստիպված չեն լինի վարորդին հատուկ լաբորատորիա տեղափոխել, անալիզ հանձնելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

Նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանը հաստատել է օրենսդրական փաթեթը, որով քրեական պատասխանատվություն է ենթադրվում՝ մարիխուանայի ազդեցությամբ մեքենա վարելու դեպքում: Պատիժը՝ տուգանք և մինչև մեկ տարվա ազատազրկում: Մինչ օրենքի ընդունումը՝ մարիխուանայի ազդեցության տակ մեքենա վարելու դեպքում վարորդից վերցնում են վարորդական իրավունքի վկայականը: