Զուրաբ Ջափարիձեն կլինի Դիդուբեի շրջանի մեծամասնական թեկնածուն

«Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն Թբիլիսիի Դիդուբեի մեծամասնական շրջանում կառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Նախնական քննարկումներ եմ ունեցել մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք հաստատեցին իրենց դրական վերաբերմունքը իմ որոշման նկատմամբ»,- գրում է Ջափարիձեն:
Ջափարիձեի մրցակիցը իշխող կուսակցությունից Գիո Վոլսկին է: Նույն շրջանում  առաջադրվել է նաև Արդարադատության գերագույն խորհրդի նախկին անդամ Անա Դոլիձեն:
Հիշեցնենք՝ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը Թբիլիսիի 8 մեծամասնական շրջաններից 6-ում առաջադրել է ընդհանուր թեկնածուներ: Երկու՝ Դիդուբե-Չուղուրեթի և Սաբուրթալո շրջաններում ընդդիմությունը չկարողացավ ընդհանուր թեկնածուի վերաբերյալ որոշում կայացնել: