Առաջին կոնտեյներային գնացքը Վրաստանի տարածքով կհասնի Եվրոպա

CASCA+ մուլտիմոդալ տրանսպորտային երթուղու շրջանակներում առաջին անգամ Բաքու է ժամանել կոնտեյներային գնացք, հայտնում է Accent.ge-ն:

Ըստ տեղեկությունների՝ CASCA+-ը ստեղծվել է միջազգային մուլտիմոդալ երթուղու՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներ՝ Չինաստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Եվրոպա շրջանակներում:

Տեղեկության համաձայն, բեռնարկղերը Թուրքմենբաշու նավահանգստից Բաքվի նավահանգիստ են տեղափոխվել «Բալկան» նավով։

Նշվել է, որ կոնտեյներային գնացքը բաղկացած է 91 կոնտեյներից։ Յուրաքանչյուրը 20 ոտնաչափ է: Պղնձի խտանյութով բեռը Բաքվից կուղարկվի Բուլղարիայի Բուրգաս նավահանգիստ։

Ի դեպ, կոնտեյներային գնացքը կգործի ավելի քան 4 000 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երթուղիով՝ Ուզբեկստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Բուլղարիա/Եվրոպա: