Վրաստանում միջին աշխատավարձը հասնում է մինչև 1595 լարիի

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 16,5 տոկոսով՝ 226,5 լարիով և կազմել 1,595 լարի։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1265,6 լարի, իսկ տղամարդկանցը՝ 1904,8 լարի։

Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 159,2 լարի՝ 14,4 տոկոս, իսկ տղամարդկանցը՝ 292,7 լարի՝ 18,2 տոկոս։ Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում ավելի բարձր է եղել, քան կանանցը։

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի 3-րդ եռամսյակում բիզնես ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 258.7 լարիով և կազմել 1714,2 լարի։ Ըստ գործունեության տեսակների՝ ամենաբարձր աշխատավարձն արձանագրվել է տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում 3 434 լարի, ինչպես նաև արվեստի, զվարճանքի և հանգստի 2732.2 լարի:

«2022 թվականի 3-րդ եռամսյակում ոչ ձեռնարկատիրական և ֆինանսական հատվածում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 160,3 լարիով և կազմել 1380,3 լարի։ Ըստ գործունեության տեսակի՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության գծով աշխատողներն ունեն համեմատաբար բարձր միջին աշխատավարձ։

Միջին աշխատավարձի չափով Թբիլիսին և Աջարիան առաջատար են երկրի մյուս շրջանների համեմատ»,- նշված է հրապարակած տեղեկատվության մեջ։